Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել իր չորս աշխատակիցների ձերբակալման վերաբերյալ

ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել իր չորս աշխատակիցների ձերբակալման վերաբերյալ
27.02.2019 | 02:07

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ փետրվարի 26-ին մամուլում տարածված տեղեկատվությունը ՊՎԾ ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին ներկայացվել էր խեղաթյուրված։


«Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից»` ասվում է ՊՎԾ Ֆեյսբուքի էջում։


Պետական վերահսկողական ծառայությունից հայտնել են նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ «Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ